Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Նախաճաշից հրաժարվելն օգնում է ավելորդ քաշի նվազմանը

Նախաճաշից հրաժարվելն օգնում է ավելորդ քաշի նվազմանը

Համարվում է, որ չնախաճաշելը վնասակար է  առողջության եւ կազմվածքի համար: Սակայն Կորնելի համալսարանից Դեյվիդ Լեւիցկին կոչ է անում հրաժարվել նախաճաշից, հաղորդում է Business Standard-ը: Նա խորհուրդ է տալիս շաբաթվա մեջ մի քանի անգամ չնախաճաշել` քաշը նվազեցնելու համար:

Ըստ նրա` նման սննդակարգը օրվա ընթացքում չի հրահրում գերսնում: Քաղցի զգացումը կարող է ուժեղ լինել, սակայն  այն ոչ մի կերպ չի ազդում օգտագործած կալորիաների վրա: Նշանակում է, որ ավելորդ կիլոգրամները ժամանակի ընթացքում կանհետանան, հաղորդում է MedDaily.ru-ն: Տեսությունն ապացուցել է փորձը:  Փորձի մասնակիցների  50%-ը պարբերաբար նախաճաշել են, իսկ 50% -ը` պարբերաբար հրաժարվել դրանից:

Արդյունքում  չնախաճաշողների խումբը սաստիկ քաղց է զգացել, սակայն օրվա ընթացքում ընդունած սննդի ծավալը չի ավելացել:  Եվ օրվա վերջում այդ խմբի մարդիկ 408 կալորիայով ավելի քիչ սնունդ են ընդունել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. eda-sport-figura.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ